Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության ստեղծմանը» նոր ծրագրի մեկնարկը

Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության ստեղծմանը» նոր ծրագրի մեկնարկը
01.05.2014 | 14:18

Ըստ coe.am կայքի՝ ապրիլի 28-ին Եվրոպայի խորհուրդը կազմակերպել էր «Ազատությունից զրկելու հետ կապված պատիժների կիրառման նվազեցումը եվրոպական ստանդարտների համաձայն» ծրագրի փակման և «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության ստեղծմանը» նոր երկամյա ծրագրի մեկնարկի միջոցառումը:

Ինչպես «Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կիրառման նվազեցումը եվրոպական ստանդարտների համաձայն» ծրագիրը, այնպես էլ «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության ստեղծմանը» նոր երկամյա ծրագիրը ֆինանսավորվել է Նորվեգիայի կառավարության կողմից:
«Ազատությունից զրկելու հետ կապված պատիժների կիրառման նվազեցումը եվրոպական ստանդարտների համաձայն» ծրագիրը շոշափելի արդյունքներ է արձանագրել՝ գործող օրենսդրության վերանայման համար տեղեկատվական հիմք ապահովելու և այլընտրանքային պատիժների կիրառումը խթանելու առումով:
«Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության ստեղծմանը» նոր ծրագրի նպատակն է՝ Հայաստանի երկու տարածաշրջանում փորձարկել պրոբացիայի ծառայությունը՝ կիրառելով եվրոպական ստանդարտներն ու լավագույն փորձը, ինչը նախատեսված է նաև ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ծրագրով:

Դիտվել է՝ 590

Մեկնաբանություններ